Այսօր մեր քաջարի զինվորները հերոսաբար պաշտպանում են մեր վաղեմի հայկական հողը: Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ մենք կռվում ենք բարբարոս ցեղերի հորդաների դեմ, որոնց մարդաքանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է մեր թվաքանակին: Կարծես քիչ է դա, նրանց են միացել նաև իսլամիստ գրոհայինները Սիրիայից: Արցախի հանրապետության նախագահի կոչը տարածքի կայունությամբ շահագրգռված երկրներին՝ ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա, մնաց օդում կախված: Տարածաշրջանի երկրները՝ Իրանը, Ռուսաստանը և փոքր-ինչ հեռու Չինաստանը, լավ են հասկանում, որ այս փոքրիկ տարածքի վրա, մի փոքրաթիվ ժողովուրդ կռվում է Իրանի տարածքային ամբողջականության համար, Ռուսաստանի, Չինաստանի տարածքները ապագայում թուրքական հորդաներից հեռու պահելու համար: Նրանք բոլորն էլ լավ են հասկանում դա, բայց յուրաքանչյուրը, ելնելով այսօրվա իր ժամանակավոր շահից, վախենում է ծայրահեղ ռեակցիոն մուսուլմանական պետություն Թուրքիայից և լռում: Այսօր Էրդողանը հիշեցնում է Հիտլերին Մյունխենից առաջ: Քաղաքակիրթ Եվրոպան՝ շպարված կեղծ իդեալներով, մարդու իրավունքի անվան տակ Նավալնի է խաղացնում: Տիկին Մերկելը այնպես է սիրահարված Նավալնուն, որ առաջ է մղում Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Չմոռանանք, որ Մերկելի երակներում Բիսմարկի, Հիտլերի արյունն է հոսում: Մի Նավալնու իրավունքի համար դեմոկրատական Եվրոպան հանել են ոտքի, բայց կույր են ձևանում, չեն տեսնում հազարավոր մարդկանց, անգամ խաղաղ բնակիչների տրորվող իրավունքները:
Արևմուտք, հանգիստ թողեք քնած արջին, քանի դեռ ուշ չէ: Այսօր էլ Եվրոպան այն նույն աշխարհամասն է, որի հասցեին հայ մտավորականի ասած խոսքերը նորեն արդիական են՝ ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ...
Փաստորեն մենք այսօր մենակ ենք դաժան թշնամու առջև: Մեզ պարտադրվել է այս պատերազմը: ՈՒրեմն ո՞րն է մեր անելիքը՝ կռվել մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Առաջին հերթին ի՞նչ է մեզ պետք: Անձնական ուսումնասիրությունները բերել են նրան, որ եթե մեր ռազմաքաղաքական իշխանությունը ապահոված լիներ Ղարաբաղի երկինքը, հավատացած եմ, որ Գանձակը ¥Գյանջան¤ վաղուց գրաված կլինեինք: Մեր զորքերը չեն անցնում գրոհի հասկանալի պատճառներով: Չկա գրոհող հետևակին պահպանող հովանոցը: Այդ հովանոցը շատ շտապ պետք է ձեռք բերվի: Գումարնե՞րը՝ ամբողջ հայ ժողովուրդը...
1956 թվականին Մաոն ասաց. «Չին ժողովուրդը առանց փոխանի կմնա, բայց կունենա սեփական ատոմային ռումբ»: Այսօր թող մենք էլ առանց փոխանի մնանք, առանց ներքնաշորի մնան մեր մայրերն ու քույրերը, բայց մենք պիտի ստեղծենք Ղարաբաղի օդային հովանոցը: Պետք է ժողովուրդը տա իր վերջին ունեցվածքը, որին չեմ կասկածում: Պիտի միլիոններ տան երկիրը թալանած օլիգարխները, միլիոնանոց տներ կառուցած հարուստները, նրանց կանայք պիտի իրենց մատներից ու պարանոցներից հանեն հազարավոր դոլարներ արժեցող ոսկյա, ադամանդե զարդերը: Պետական բոլոր միջոցները պիտի ուղղվեն բանակին: Ատոմային կայանի թափոնները պիտի ռումբեր դառնան: Բայց թվարկածներս հարցի ֆունդամենտալ լուծումը չեն: Ֆունդամենտալ լուծու՞մը...
Մեր գերկազմակերպվածությունն է, որն էլ մեզ դուրս կհանի այս վիճակից:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ